Հայոց Պատմություն

Հայոց Պատմություն

by Մովսես Խորենացի
Հայոց Պատմություն

Հայոց Պատմություն

by Մովսես Խորենացի

Hardcover(Large Print)

$34.95 
  • SHIP THIS ITEM
    Qualifies for Free Shipping
  • PICK UP IN STORE
    Check Availability at Nearby Stores

Related collections and offers


Overview

Մովսես Խորենացին համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ սերունդները մեծարել են նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակյալ և այլ պատվանուններով։

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր Հայոց պատմության մեջ ։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում։ 15-16 տարեկան հասակում Վաղարշապատում ուսանել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ։ 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոս։ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնել են վերադարձի ուղին և ճանապարհվել դեպի Հունաստան։ Նրանք տեղ են հասել իրենց ուսուցիչների՝Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն՝ 440 թ փետրվարից հետո։

Մովսես Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը Պատմություն Հայոց երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։

Հայոց պատմությունը ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ է, որն ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը:

Ըստ Ստեփան Մալխասյանցի՝ Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի...:


Product Details

ISBN-13: 9781644397558
Publisher: Indoeuropeanpublishing.com
Publication date: 09/17/2022
Edition description: Large Print
Pages: 252
Product dimensions: 6.00(w) x 9.00(h) x 0.75(d)
Language: Armenian
From the B&N Reads Blog

Customer Reviews